1914թ. ապրիլի 27-ին ծնվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը` հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկը, ով գրականություն մտավ որպես թարմ հոսանքի ավետաբեր: Նա նորովի ներկայացրեց հայրենիքը, բնությունը, սերը և կյանքը: Մեծ ժողովրդակայնություն վայելող բանատեղծի ստեղծագործությունները հայ քնարերգության լավագույն գոհարներից են:
Շիրազի քնարերգությանը անդրադարձել են ոչ միայն հայ, այլև համաշխարհային մեծ մտածղները.
<<<<Անհավատալի հաջողությունների հասած>> այդ բանաստեղծի ողնաշարի վրա բարձրացավ հետչարենցյան շրջանի մեր ողջ գրականությունը>>
Պարույր Սևակ
<<Այս տղան ոչ մեկիս թրի տակով չի անցնելու>>
Եղիշե Չարենց
Եթե կողքիս լիներ կրծքիս կսեղմեի այնպես, որ ոսկորները կոտրվեին միայն նրա համար, որ Դանթեականում գրված կայծակը ոչ թե խփում է, այլ խաչ է հանում Արարատի վրա>>
Գուրգեն Մահարի
<<Աշխարհի բանաստեղծական երկնակամարին մի նոր, հիասքանչ աստղ երևաց>>
Անգլիական մամաուլ
Փարիզի <<Լեթր Ֆրանսեզ>>շաբաթաթերթում հայտնի գրականագետ Պիեր Պարաֆը գրեց. <<Հովհաննես Շիրազի <<Բիբլիական>> պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը իր ամբողջական տիեզերական զորությամբ, իր հոգեկան լուսավորումով>>
<<Բնության գլուխգործոցը>> պոեմը կշնչե հյուգոյական համաստվածությամբ>>
Պիեր Պարաֆ