Գյումրու ավագանին սեպտեմբերի 30-ին կայացած հերթական նիստի ժամանակ որոշեց` Գյումրու Գորկու փողոցի` Շիրակացի փողոցից մինչև Բագրատունյաց հրապարակն ընկած հատվածը վերանվանել Հովհ. Շիրազի անունով: "Զարմանալի է, բայց Շիրազի փողոց Գյումրին պետք է արդեն ունենար: Հենց այդ հատվածն է որոշվել վերանվանել, քանի որ այդտեղ է գտնվում Շիրազի տուն-թանգարանը",- իր խոսքում նշեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
25.10.2014 By the decision of Gyumri Council one of the streets in Gyumri was named after the poet's name.