Քեզ եմ երգում, իմ Գյումրի

Կարմեն Աճեմյանի մենահամերգը Գյումրիում
Օգոստոսի 9-ին, ժամը՝ 18։30-ին, Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում տեղի կունենա ժողովրդական և աշուղական երգերի սփյուռքահայ նշանավոր կատարող Կարմեն Աճեմյանի մենահամերգը։
Կարմեն Աճեմյանը, ով Սփյուռքում բավականին ճանաչված անուն է, առաջին անգամ է հանդես գալու Գյումրիում։ Միջոցառումը երգչուհու նվերն է լինելու իր կողմից շատ սիրելի Գյումրի քաղաքին։ Հնչելու են Շերամի, Հավասու, Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունները։
Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցելու են նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները։
Մենահամերգի խորագիրն է ՔԵԶ ԵՄ ԵՐԳՈՒՄ, ԻՄ ԳՅՈՒՄՐԻ։
Միջոցառումը տևելու է մեկ ժամ, որի ավարտին նախատեսված է գինու հյուրասիրություն և մտերմիկ զրույց արտիստուհու հետ։
Միջոցառման գործընկերներն են՝
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը
Ոսկենի գինիներ ընկերությունը
Գյումրու Թոմուս հյուրանոցը
Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցը
Սիրով սպասում ենք Ձեզ ներկա գտնվելու բացառիկ համերգային երեկոյին և միասին վայելելու բարձրարժեք երգն ու երաժշտությունը։