Հոկտեմբերի 6 - ին Հովհաննես Շիրազի հուշատուն - թանգարանում հանդիպում «Որբաքաղաքը» գրքի հեղինակ Նորա Ն․ Ներսեսյանի հետ

Ամերիկահայ արվեստի և մշակույթի պատմաբանին հնարավորություն կունենաք ունկնդրել և հարցեր ուղղել ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում:

<<Որբաքաղաքը>> գրքի շնորհանդեսը Բեռլին Արտ հյուրանոցում
Հոկտեմբերի 6-ին ժամը 15:00-16:30

Նորա Ներսեսյանը և գրքի առաջնորդող տեքստի հեղինակ Վարդան Ազատյանը կներկայացնեն «Որբաքաղաքը», կխոսեն գրքի հայերեն հրատարակության արժեքի մասին, կպատասխանեն ներկաների հարցերին:
Հեղինակի հետ հանդիպում տեղի կունենա Հովհաննես Շիրազի հուշատուն - թանգարանում հոկտեմբերի 6-ին ժամը 18:00-19:30
ՆՈՐԱ Ն․ ՆԵՐՍԵՍՅԱՆԸ 1981-2005 թթ․ դասախոսել է Հարվարդի համալսարանում, որտեղ զբաղեցրել է նաև ղեկավար պաշտոն։ Կրթությամբ միջնադարյան Եվրոպայի արվեստի և մշակույթի պատմաբան է, բնակվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։