Բրուքլինի <<Աստղիկներ>> վոկալ երգչախումբ 27.07.2018

Թանգարանում համերգ-ծրագրով հանդես եկան Նյու-Յորքի Բրուքլինի <<Աստղիկներ>> վոկալ երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար` Մարիա Սահակյան: Համերգը վարեց ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը: Երգչախմբին ողջունելու էին եկել Գյումրու քաղաքապետարանի գյումրեցի դհոլահարներն և Վահրամաբերդի <<Վահրամաբերդ>> պարային համույթը` գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյան: Ելույթ ունեցավ նաև Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը: